✅Գոտևորող որքին (Herpes zoster՝վիրուսային ծագման հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են նյարդային թելերն ու մաշկը։ Կլինիկորեն արտահայտվում է քորի, ցավի, ծակծկոցի զգացումով, մաշկի վրա հիպերեմիկ ֆոնի վրա մանր բշտիկավոր ցանով։ Ցանի անցնելուց հետո ցավային սինդրոմը կարող է պահպանվել։ Հիվանդության տիպիկ առանձնահատուկ նշանն է ցանավորման խիստ միակողմանի լինելը՝ մարմնի աջ կամ ձախ կեսով։ Առաջացման պատճառը Varicella-Zoster Virus վիրուսն է,որը նույն վիրուսն է ,որն առաջացնում է մանկական ջրծաղիկ վարակը։ Երբ դուք վարակվում եք ջրծաղիկով, լավանալուց հետո վիրուսը կորցնում է իր ակտիվությունը և մնում ձեր գլխուղեղի և ողնուղեղի մոտ գտնվող նյարդահանգույցներում։ Տարիներ անց տարբեր գործոնների ազդեցությամբ վիրուսը դարձյալ վերաակտիվանում է՝ դրսևորվելով որպես գոտևորող հերպես։Կցանկանամ առանձնահատուկ նշել հիվանդությունը նկատվում է հաճախ ամռան վերջին և աշնան սկզբի ամիսներին ,որի նպաստավոր գործոն է հանդիսանում ՝օդորակիչի անմիջական գործոնը և միջանցիկ քամին : ‼️ Գոտևորող հերպեսի վաղ բուժումը կարող է կրճատել հիվանդության տևողությունը և նվազեցնել բարդությունների հավանականությունը։