Սա խորքային սնկային վարակ է, որը առաջանում է դերմատոֆիտների մազի ֆոլիկուլ ներթափանցումից, որին հաջորդում է դրա պատռումը, ինչը հանգեցնում է վարակի տարածմանը։
Ախտանշաններ
🔴Մակերեսային ձև.
կարմիր պզուկանման հանգույցներ` կարմրած և այտուցված մաշկի ֆոնի վրա։
Ուղեկցվում է քորով և ցավով։
🔴Խորացած ձև.
ցավոտ կարմիր հանգույցներ և վահանիկներ, որոնք կարող են ընդգրկել մաշկի և ենթամաշկային հյուսվածքի ամբողջ հաստությունը։
Պատճառները.
☑Վնասվածք, որը հանգեցնում է էպիդերմալ պատնեշի խաթարմանը և ֆոլիկուլների վնասմանը.
☑սափրվելը (հատկապես ոտքեր, դեմք, անութային հատված),
☑գիպսե կաղապարներ, ձիգ հագուստ, կոշիկներ կամ ներքնազգեստ։
☑Կորտիկոստերոիդներ
🛑Հիմնական բուժման մեթոդը համակարգային հակասնկային դեղամիջոցներն են։
‼Շատ կարևոր է խուսափել տեղային ստերոիդներից և հակաբակտերիալ դեղամիջոցներից, քանի որ դրանք կարող են վատթարացնել հիվանդության ընթացքը։
👉Գրանցման և խորհրդատվության համար գրեք կամ զանգահարեք.
📞043177177