🦠Հասարակ հերպեսը (herpes simplex) ամենատարածված վիրուսային հիվանդություններից է։ Այն բնութագրվում է հիվանդության դրսևորումների բազմազանությամբ՝ մաշկի և լորձաթաղանթի ախտահարմամբ:
📎Երբեմն դրսևորվում է քորով և խմբավորված բշտերով:
📌Հասարակ հերպես վիրուսը ունի երկու տիպ. տիպ 1(ՀՀՎ-1) և տիպ 2 (ՀՀՎ-2)
📎Տիպ 1 (ՀՀՎ-1) ` սովորաբար ախտահարում է բերանային շրջանը։ Ախտահարումը հիմնականում տեղի է ունենում մանկական հասակում։
📎Տիպ 2 (ՀՀՎ-2)՝ ախտահարում է սեռական համակարգը։ Ախտահարումը սկսում է սեռական կյանքի սկզբում։
🦠Վարակումից հետո վիրուսը ապրում է օրգանիզմում նյարդային բջջի մարմնում։ Սակայն տարբեր գործոնների հետևանքով այն ամեն պահի կարող է կրկին գլուխ բարձրացնել։
❓Որո՞նք են այդ գործոնները՝
⠀
📎Ցանկացած սուր շնչառական վարակ
📎Ֆիզիկական կամ հոգեբանական սթրես, հոգնածություն
📎Մաշկի կամ լորձաթաղանթի վնասվածք
📎Մենստրուացիա
և այլն
⠀
❗️ Հերպես վիրուսի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մաշկաբանի խորհրդատվության: