Ջրծաղիկ

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածված է հիմնականում մինչև 12 տարեկան երեխաների շրջանում: Հարուցիչն է հանդիսանում varicella-zoster virus -ը, որը արագ տարածվում է օդում, բայց չի կարող գոյատևել մարդու օրգանիզմից դուրս և ոչնչանում է 10 րոպե անց՝ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից: Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ, ջրծաղիկի գաղտնի շրջանը տևում է 2-3 շաբաթ։ Այդ ընթացքում ախտանշաններ ի հայտ չեն գալիս:

❓Ի՞նչ ախտանշաններ ունի ջրծաղիկը

🔖 Ջերմության կտրուկ բարձրացում մինչև 38-39 C
🔖 Բշտիկային ցան՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Հիվանդության ծանր դեպքերի ժամանակ բշտիկները թարախակալվում են և վերածվում են թարախաբշտերի։
❗️ Հեղուկով լի բշտիկները ոչ մի դեպքում չի կարելի սեղմել:
🔖 Բշտիկները նաև ուժեղ քոր են առաջացնում, իսկ քորել չի կարելի, քանի որ դա հղի է վնասված մաշկի մեջ վարակ անցկացնելու, ինչպես նաև սպիներ առաջացնելու վտանգով:

🚫 Ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով, անհրաժեշտ է՝

🔖 եղունգները կտրել՝ քերծվածքների առաջացումը և նրանց ինֆեկցումը կանխելու համար:
🔖 Լոգանքն ընդունել առանց սպունգի և ավելորդ կոսմետիկ միջոցների
🔖 Անկողնային սպիտակեղենը փոխել ամեն օր
🔖 Տարածքն օդափոխել օրվա մեջ մի քանի անգամ

🩺 Մեծահասակների մոտ հիվանդությունը սովորաբար բազմաթիվ բարդացումներով է ընթանում՝ միջին ծանրության կամ ծանր ձևով: Տարածված բարդացումներն են՝ դժվար բուժվող թոքաբորբն ու մենինգիտը։ Վիրուսը կարող է փոխանցվել նաև հղի կնոջից պտղին:

❗️Բարդություններից խուսափելու համար դիմե՛ք բժշկի՝ հիվանդությունը ախտորոշելու և համապատասխան բժշկական ցուցումներ ստանալու համար:

Վարդանանց 18/1, Ֆանարջյան 76

edgar.adilkhanyan@gmail.com

edgar.adilkhanyan@mail.ru

(+374) 43 177177

© «Մաշկաբանություն և սեռավարակաբանություն» 2025

Բոլոր իրավունքները պաշտպանված են։