Նորածնային ակնե

Նորածնային ակնե

✅Նորածնային ակնե` դիտվում է նորածինների 30%֊ի մոտ, սակայն այն հաճախ շփոթում են քրտնխաշի կամ ալերգիայի հետ:
Երբեմն մանկաբույժները մեղադրում են մայրիկներին դիետային չհետևելու հարցում և նշանակում հակաալերգիկ բուժում:
Ակնեն ի հայտ է գալիս կյանքի առաջին 2֊3 շաբաթում և անհետանում 2֊3 ամսեկանում: Հիմնականում դրսևորվում է տղա երեխաների մոտ:Ախտահարումն ավելի արտահայտված է կրծքով կերակրվող երեխաների մոտ և պայմանավորված է մայրական անդրոգեններով ոչ էստրոգեններով, որոնց ոմանք սխալմամբ համարում են դրա պատճառը: Էստրոգեններն ընդհակառակը միշտ բարելավում են մաշկի վիճակը: Անդրոգենները դա տղամարդու սեռական հորմոն է, այո դրանք առկա են նաև կանանց օրգանիզմում, և փոխանցվում են մորից երեխային արդեն հղիության ընթացքում (այս պատճառով ակնեն երեխաների մոտ նույնպես հանդիպում է արհեստական սնուցում ստացող երեխաների մոտ): Բայց կյանքի հենց առաջին 2-4 շաբաթում երեխայի մոտ մեծանում են ճարպագեղձերի (առավելապես դեմքի և գլխի շրջանում տեղակայված) չափերը և ակտիվությունը մայրական հորմոնների ազդեցության ներքո:
Որպես դրա հետևանք տեղի է ունենում այդ ճարպագեղձերի խցանում և բորբոքում: Արտաքնապես դա արտահայտվում է, գլխի մազածածկ հատվածին,դեմքին առաջանում են կոմեդոններ՝ սև և սպիտակ փակ կետեր, կարմիր պապուլաներ, ավելի հազվադեպ՝ թարախաբշտիկներ՝ սպիտակ գլխիկով, երբ ախտահարումը բարդանում է երկրորդային վարակի միացմամբ: Սա արդեն կոչվում է ոչ թե ակնե, այլ նեոնատալ պուստուլյոզ ցեֆալիտ, որը սխալմամբ համարում են ակնեի հոմանիշ: ‼️Ախտահարման թեթև ձևերը բուժում չեն պահանջում: Կարևոր է քանի որ կարող է գանգատները սրանալ անտեղի մանկական քսուկների կիրառումից: Միայն բազմաթիվ թարախաբշտիկների դեպքում անհրաժեշտ է բուժում չորացնող և արտաքին կիրառման հակամանրէային դեղամիջոցներով: Չի կարելի քսել ոչ մի հորմոնալ կրեմ կամ քսուկ:
♨️👉
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գրառումը կատարում ենք ինֆորմացիա տրամադրելու, հիվանդությունների հնարավոր պատճառները ներկայացնելու ու ռիսկերը բացառելու համար: Գրառումները ոչ մի կերպ չեն կարող փոխարինել մասնագետի խորհրդատվությանը: Ցանկացած առողջական խնդրի դեպքում անպայման պետք է դիմել պրոֆեսիանալ մասնագետի, որպեսզի նա ճշգրիտ ախտորոշի Ձեր խնդիրն ու բուժում առաջարկի:

Մաշկաբան-վեներոլոգ Էդգար Ադիլխանյան
☎️043177177

Վարդանանց 18/1, Ֆանարջյան 76

edgar.adilkhanyan@gmail.com

edgar.adilkhanyan@mail.ru

(+374) 43 177177

© «Մաշկաբանություն և սեռավարակաբանություն» 2025

Բոլոր իրավունքները պաշտպանված են։