Ինչպես է աշխատում
Էքզիմեր լազերը ճշգրիտ կերպով ուղղվում է մաշկի ախտահարված հատվածներին՝ առանց առողջ հյուսվածքը վնասելու։ Լազերի լույսը ճնշում է բորբոքային իմունային գործընթացները մաշկում, նպաստում է մաշկի բջիջների նորմալ գործունեությանը և մելանոցիտների ակտիվացմանը (պիգմենտացիայի վերականգնման դեպքում)։
Հիմնական ցուցումները
Էքզիմեր լազերը լայնորեն օգտագործվում է հետևյալ հիվանդությունների դեպքում․
• Վիտիլիգո – մաշկի գունազրկման օջախների պիգմենտացիայի վերականգնում
• Փսորիազ – հատկապես սահմանափակ օջախների (ծնկներ, արմունկներ, գլխամաշկ) բուժման համար
• Ատոպիկ դերմատիտ – որոշ դեպքերում տեղային բորբոքման վերահսկման նպատակով
• Օջախային մազաթափություն – երբեմն կիրառվում է մազերի աճը խթանելու համար
Առավելություններ
• Աշխատում է հստակ օջախային, չի վնասում շրջակա առողջ մաշկը•
Կարճատև պրոցեդուրաներ (մի քանի րոպե)
Արագ արդյունքներ՝ որոշ հիվանդությունների դեպքում արդեն 4–6 սեանսից հետո նկատելի բարելավում
Կարելի է համատեղել տեղային կամ համակարգային բուժման հետ
Հնարավոր կողմնակի երևույթներ
• Թեթև կարմրություն, չորություն կամ քոր սեանսից հետո (սովորաբար անցողիկ)
• Հազվադեպ՝ բշտիկներ կամ պիգմենտացիոն փոփոխություններ
• Որոշ հիվանդների մոտ հնարավոր է ժամանակավոր սպիտակեցում կամ մուգ բծեր
Զանգահարեք մեզ՝ +374 43 177177, և գրանցվեք մաշկաբանի խորհրդատվության համար։