Մաքուր, առողջ և հարթ մաշկը ինքնավստահության ամենահիմնական բանալիներից է։ Ակնեն կամ պզուկները, սակայն, կարող են խանգարել այդ հավասարակշռությանը՝ առաջացնելով ոչ միայն էսթետիկ, այլև հոգեբանական անհարմարություններ։
Բժիշկ Էդգար Ադիլխանյանը իրականացնում է ակնեի բուժում՝ հիմնված մաշկի վիճակի խորը գնահատման և ժամանակակից բժշկական մոտեցումների վրա։ Յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է անհատական բուժման ծրագիր՝ ուղղված բորբոքման նվազեցմանը, մաշկի բջջային վերականգնմանը և նոր պզուկների կանխարգելմանը։
Բուժման գործընթացում կարող են կիրառվել՝
դեղաբանական և տեղային թերապիաներ,
միկորասեղավորում և պիլինգներ՝ մաշկի կառուցվածքի բարելավման համար,
մաշկի խնամքի և սննդակարգի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն։
Բժիշկ Ադիլխանյանի մոտ ակնեի բուժումն ուղղված է ոչ միայն արտաքին խնդրի վերացմանը, այլև մաշկի առողջ հավասարակշռության վերականգնմանը։ Արդյունքում՝ մաշկը դառնում է մաքուր, թարմ և առողջ՝ առանց պզուկների ու հետքերի։
Գրանցվեք ընդունելության՝ վերագտնելու Ձեր մաշկի բնական փայլն ու ինքնավստահությունը։